Wednesday, November 12, 2008

Իսկական Հայ տղու Հիմնական Դրույթները

Դեռ վաղուց, շատ-շատ վաղուց, երբ դեռ հայ հողը չէր զգացել իր վրա վայրի ցեղերի ծանրությունը, մեր պապաերը որոշեցին մի հանրահավաք կազմակերպել, ավելի ճիշտ ասած սկզբից որոշեցին հորինել հանրահավաք հասկացությունը, և այնուհետև որոշեցին փորձարկել և ստուգել թէ արդյոք իմաստ ունի նրանց նորարարությունը թե ոչ: Առաոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, սակայն քանզի այդ ժամանակ Ռաֆֆին դեռ չէր հասցրել գրել իր հանրահայտ Սամվել վեպը, ես չեմ ասի արեևի ճերմակափառ շողերի մասին որոնք լուսավորում էին Արարատի գագաթը նամանեցնելով այն ամոթխած հառսի սքողի <քանզի այդ ժամանակ հառսերը սքող էլ չունեին և ստիպված ամաչելուց օգտագործում էին ջայլամ մեթոդը, սակայն դա արդեն ուրիշ պատմվածք է> և այսպես, քառասուն ալեհեր ծերունի կանգնած դաշտի մեջտեղում գլուխ էին կոտռում թե ինչ պիտի լինի իրենց առաջ հանրահավաքի հիմնական թեման, նրանցից ոմանք առաջարկում էին բողոքել կառավարության դեմ, մյուսները հակառակվում էին պատճառաբանելով, որ չի կարելի բողոքել նենց բանի դեմ ինչ դեռ չէս հորինել: Երկար բարակ բանավեճներից հետո նրանք որոշեցին հորինել կոնսենսուս բառը , և գալ ընդհանուր կոնսենսուսի: Թեման ընտրված էր, և այդ թեման էր` Իսկական Հայ տղու Հիմնական Դրույթները: Սերոբ պապը առաջարկեց որպես առաջի դրույք ընտրել գնդբգնդբ , սակայն Վանո պապը ակնարկեց ասելով, որ նրանք դեռ չէն հորինել գնդբգնդբ: Երկար բարակ չտանջեմ հարգարժան ընթերցողնէրիս և ասեմ որ ըդհանուր հայտարաը եղավ հետեվյալը`

Ա. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում ծառ տնկի:

Բ. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում տուն կառուցի:

Գ. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում տղա ունենա :

Դ. Ա, Բ, և Գ կետերը պետք է անպայման կատա կատարվեն արտասահմանում:




Ծառը տնկել եմ, Խնդրում եմ AGBU կազմակերպությանը (որը նույնպես մեր պապերի հանճար մտքի թռիչքի արդյունքն էր) տրամադրել ինձ 100 000 ևրոին համարժեք ևրո երկրորդ կետը կատարելու համար: Կանխավ Խորին շտորհակալություն:

Thursday, November 6, 2008


Իսկ ձեր դուրը գալիս է ? համոզված եմ ձեր մեջ կգտնվեն մարդիկ որ կասեն "Օհ Եվրոպպա ինրպիսի հրաշալի տեղ" չխաբնվեք սրանք տուրիստների համար նկարներ են ւ ընդհանրապես մի հյուսիսային պողոտայի չափ տեղ է : իսկ իսկական եվրեպան հետեվյալն է
ահա և իրական պատկերը, սակայն այսոր մենք հավաքվել ենք այս գեղատեսիլ վյրը ոչ թէ տուրիստներին խափելուց, խոսալու համար այլ ես ընդհամենը ցանկանում էի մի երկու խոսք ասել հառգված սիրված և այդքան գովաբանված գերմանական, կամ ավելի ճիշտ գերմանեոց, սերվիսների մասին:`
ուղիղ մեկ ամիս առաջ ես դիմեցի ինտերնետային կազմակերպությանը, որպեսզի նրանք ինտերնետաին կապով ապահովեն տատու (ելնելով ՀՀ օնբուցմենի խնդրանքից տատու անունը չի հարապարակվում) և այսոր այդ հրաշալի օրն է երբ իմ տուն հասավ աշխարհի քսաներրորդ հրաշալիքը` ինտերները,
ինչպես ? կհարցնեն Եվրոպային ծանոթ մարդիկ, քանզի դա նրանց կթվա հրաշալիք, միթէ իվերջի վերջո եկավ խելքը գլխին տեխնիկական ծառայող որը կարողանում է բացի իր անվան առաջի երկու տառը ասելուց ինջ որ բան անել? պատասխանը բնականաբար բացասական կլինի , քանզի ինչպես Էներգիայի պահպանման օրենքը միշտ տեղի ունի նույն կերպ էլ տեխնիկների ոչկոմպետենտության օրենքը: ամեն ինչ հազար անգամ ավելի պրոզաիկ է քան դուք մտածեցիք, երբ այսոր հերթական անգամ ինդզ տեխնիկը ասեց որ այս տանը էն էլ երկրորդ հարկում ինտերնետ ունենալ հնարավոր չի, ես նրանից խնդրեցի երկու հատ պռովուդ, եվ հառախոսի ռազետկա, ասելով վոր գնա և ղեկավարությանը ասի որ ամեն ինչ աշխատում է: Երկար բարակ չեմ գրի այլ ցույց կտամ`




Ճիշտ էր ասում Լենին պապու հայրը նրան քնացնելուց`
Եթե ուզում ես մի բան արվի ճիշտ, իքտ պիտի անես:

Wednesday, November 5, 2008

Հինգը նոեմբերի, բոլոր ընդդիմադիր ուժերը հավաքվել էին հանրապետւթյան հրապարակում նրանց ձեռքերը բռնաց բահեր և մահակներ երբ Սեյրան Պըպողոսյանը կանգնեց այրող երթուղային մեքենայի վրա եվ բղավեց`
սակայն թէ ինչ նա բղավեց ցաոք սրտի ես չգիտեմ քանզի գտնվում եի այդ պահին հեռու հեռոր գերմանական ցեղերով բնակեցված մի երկերում: Վերջի դասին նստելու հավես չկար, մանավանդ երբ մետրոպոլիտենի կանգարներից մեկի առջև կանգնեցված էր իմ հեծանիվը, (որը ինձ շատ անգաքմներ հիշեցնում է ավանդական Հայ Տղու` առաջի, քշած բայց ճշտով պահած, սովետական ավտոմեքենաին, քանզի նա աշխատում է, բայց վրեն անելու գործ կա) և ես իմ նեպալացի բառադի ընկեր Իշանի հետ (որը իմիջայլոց վերջի դասի մասին տածում էր նաման զգացումներ) մեկնվեցինք դեպի մետրոպօլիտենի կանգառ: Քանզի օրը միայն պիտանի էր երեէ բան անելու համար դրանք են `

ա. դառնալ առաջի սև նախագահ:
բ. գնալ միտինգի հանրապետության հրապարակում:
ց. վերցնել նորգնված հեծանիվը և գնալ ճանբորդության:

ես ընտրեցի վերջինը (քանզի ոչ սև էի ոչ ել Երևանում): Այս անգամ հետազոտել եմ իմ տան երևում գտնվող դաշտը, և հետազոտության արդյունքները հարապարակում եմ այստեղ:

Բոլոր մարդիկ բաժանվում և երկու մասի` լավ և վատ, եվ շատ հաճախ վատ մարդիք լավնեն

ակնարկ

Բոլոր մարդիք բաժանվում են երկու մասի` լավ և վատ, և շատ հաճախ վատ մարդիք լավնեն: