Հազար ինըհարյուր երեսուներկու թիվն էր, հիշում եմ ինչպես երեկ։ Գյուղացի Կարապետը, մեկ գլխուղ պանիր ճամպրուկի մեջ, ուղերդվում էր Քաջարան գյուղից դեպի Երեվան, վերոհիշյալ պանիրը վաճառելու նպատակով, այսպես կոշված փակ շուկա սիծի սուպերմարկետում։ Վերոհիշյալ սուպերմարկետը նվեր էր հայ ազգին Աստծո կողմից, սակայն մեր պատմությունը Կարապետի մասին է և ոչ թե վաճառատան։ Երեկո էր արդեն Երբ Կարապետը հասավ քաղաք, և պանիրը այդ օրը վաճառել չէր ստացվի, այդ իսկ պատճառով նա որոշեց ուղեվորվել դեպի իր քրոջ Սիլվայի բնակարանը և գիշերը անցկացնել այնտեղ։ Սիլվան նրան ընդունեց ջերմ և գրկաբաց ոմանք կասեին նույնիսկ շատ գրկաբաց սակայն դժվար է դատել Երեվանյան բարքերը։ Կարապետը հիացած էր Սիլվաի բնակարանի նոր մոմերով, քանզի նրանք գտնվում էին ապակե կաղապարի մեջ և կրակ չէին պահանջու այրվելու համար, այլ փոխարենը այրվում էին ինչպես կարապէտը հետագայում նկարագրեց համագյուղացիներին "պատը կըմըշտելով"։ Հաջորդ օրը, վերադառնալով սիծծիից , Կարապետը , որը արդեն վաճառել էր պանիրը, մոտեցավ Սիլվաի գրկաբաց գրկին, և հայտնեց իր հետաքրքրությունը այդ հիանալի կմշտիշների մասին։ Սիլվան իր հերթին պատասխանեց Կարապետին որ կմշտիշները վաճառվում էն "Ոլոր-Մոլոր" - խանութում որը գտնվում է Սարյան փողոցում։ Եվ ահա եքստազի հասած Կարապէտը մասաամբ Սիլվիաի գրկից, բայց հիմնականում նորագույնս տեխնոլոգիաների մասին մտքից, ուղղորդվեց դեպի Սարյան փոգհոցի "Ոլոր-Մոլոր" Խանութի ուղղությամբ։ Ճանապարհին նա մտածում էր որ եթե այսպես գնա, մի գուցէ, մի գուցէ մի օր, շատ հեռու հեռավոր ապագայում, հնարաոր կլինի կմշտելով ոչ միայն լույսը վառել, այլ նաև դռներ բացել, պատուհան, կամ Երդիկ բացել, կամ նվաճել կնոջ սիրտը, իվերջո Կարապետը արդեն հասուն տղամարդ էր և շատ լավ գիտեր որ երջանկությունը հասարակ բաների մեջ է։ Տարված այս մտքերով նա հասնավ վերոհիշյալ խանութը և պանրց վաստակած ամբողջ գումարին գնեց կմշտիշներ։
Երեկոյան, երբ Կարապետը արդեն հասել էր գյուղ, նա հավաքեց համագյուգացիներին իր ճաշասենյակում։ Կարապետը արդեն հասցրել էր ամրեցնել կմշտիչներից մեկը պատին օգտագործելով Օհան պապի ռեցեպտով պատրաստված սոսինձը, որը հինականում բախկացած էր աթարից և հավի ձվի դեղնուցից։ Նա դրեց մեկ մոմ սեղանին և խնդրեց որ Աշոտիկը, իր կրտսեր որդին, պատը կըմշտի։ ՈԻղիղ երեք րոպէ լռություն էր տիրում, սակայն ոչինչ չփոխվեց սենյակում, Կարապետը խնդրեց Աշոտիկին որ նա նորից պատը կըմշտի, սակայն ավաղ, կրկին ոչինչ։
Երբ Կարապետը հասկացավ որ ոչինչ չի ստացվի, նա երկու ձեռգով բռնեց իր գլուխը, ենկավ ծնկների վրա և նայելով առաստաղին Բղավեց․
- ՏԵՐՏ ԹԱՂԵՄ ԳԻՏՈՒԹՅՈՒ՜Ն, ԵՎ ՍԻԼՎԱԻ ԳՐԿԱԲԱՑ ԳԻՐԿ՝։
sent by my droid