Երկարատև ընդմիջումից հետո ես, ձեր բոլորի կողմից սիրված (և շատերի կողմից բառիս բուն իմաստով), մեծն Գերմանագետը, վերադարձա։ Եվ այսպես սկսենք մեր պատմությունը։
Երեկո էր, մի չքնաղ երեկո, աստղերը զարդարել էին երկինքը և չկար քամու նույնիսկ նշույլ, և քանզի օրը կիրակի էր( ստամորսում կես կիլոգրամ խորոված, ուղեղում երեք շիշ սպիտակ գարեջուր և ոտքերի տակ հեծանիվ) Գերմանագետը դանդաղ ճոճվելով վերադառնում էր դեպի իր բնակարանը։
Արագ ընթացող հեծանիվի ետեվից վառվեցին լույսեր եվ զգացվում էր որ այդ լույսերը պատկանում են մի վոչ պակաս արագությամբ ընդացող մեքենայի։ Հեծանվորդը, փորձեց ճանապարհ տալ մեքենաին, սակայն մեքենան անցնելոն նրան կանգ առավ և մեքենայի միջից երեևաց մի միջին կառուցվածքի տղամարդ և տղամարդավարի կառուցված կին։ Մոտենալով հեծանվորդին նրանք ցույց տվեցին իրենք "ուդոները" - այո այո , դուք չէք սխալվում այս զուքը ոչ թէ դուրովի անվան կրկեսից էր փախել, այլ բավարիաի կենտրոնական անտառի ոստիկանության ներկայացուցիչնորն էին։ Եվ որնե՞ այս պատմության իմաստը, դուք կհարցնեք գերմանագեռին, նա կպատասխանի։ Պարզվում է որ ոստիկան կենդանակերպի ներկայացուցիչը անկախ բանկավայրից (լինի դա Աֆրիկա, Գերմանիա թէ Հայաստան) աչքի է ընկնում նույն կենդանական հատկություններով։
դրանք են՝
ա․ հանդիպման հենց առաջի վայրկյանից նրանք փորձում են գտնել ձեր վրա կեղտ, կամ ոնցոր ասում էին մեր պապէրը, ձեր աչքի վերևի ունքն են ուզում գտնել։
բ․ Բութ են, և չգիտես ինչի մտածում են որ դու նրանցից էլ բութ ես։
գ․ դիմում են սադրանքների, փորձելով գրգռել քեզ և ստիպել որ դու սխալվես։
սականին ճիշտ պահելաձևի դեպքում նրանք, հեռանում են։ Հարկաոր է լինել, հումորով, նաել ուղիղ նրանց աչքերի մեջ , եվ ցույց տալ նրանց իրենց տեղը, ինչես ասում էին մեր պապերը, ամեն շուն պիտի իմանա իր տեղը։
Monday, May 18, 2009
Subscribe to:
Posts (Atom)
