Thursday, May 10, 2012

Տեխնոլոգիական դրախտ

Հազար ինըհարյուր երեսուներկու թիվն  էր, հիշում եմ ինչպես երեկ։ Գյուղացի Կարապետը, մեկ գլխուղ պանիր ճամպրուկի մեջ, ուղերդվում էր Քաջարան գյուղից դեպի Երեվան, վերոհիշյալ պանիրը վաճառելու նպատակով, այսպես կոշված փակ շուկա սիծի սուպերմարկետում։ Վերոհիշյալ սուպերմարկետը  նվեր էր հայ ազգին Աստծո կողմից, սակայն մեր պատմությունը Կարապետի մասին է և ոչ թե վաճառատան։ Երեկո էր արդեն Երբ Կարապետը հասավ քաղաք, և պանիրը այդ օրը վաճառել չէր ստացվի, այդ իսկ պատճառով  նա որոշեց ուղեվորվել դեպի իր քրոջ Սիլվայի բնակարանը և գիշերը անցկացնել այնտեղ։ Սիլվան նրան ընդունեց ջերմ և գրկաբաց ոմանք կասեին նույնիսկ շատ գրկաբաց սակայն  դժվար է դատել Երեվանյան բարքերը։ Կարապետը հիացած էր Սիլվաի բնակարանի նոր մոմերով, քանզի նրանք գտնվում էին ապակե կաղապարի մեջ և կրակ չէին պահանջու այրվելու համար, այլ փոխարենը այրվում էին ինչպես կարապէտը հետագայում նկարագրեց համագյուղացիներին "պատը կըմըշտելով"։ Հաջորդ օրը, վերադառնալով սիծծիից , Կարապետը , որը արդեն վաճառել էր պանիրը, մոտեցավ Սիլվաի գրկաբաց գրկին, և հայտնեց իր հետաքրքրությունը այդ հիանալի կմշտիշների մասին։ Սիլվան իր հերթին պատասխանեց Կարապետին որ կմշտիշները վաճառվում էն "Ոլոր-Մոլոր" - խանութում որը գտնվում է Սարյան փողոցում։ Եվ ահա եքստազի հասած Կարապէտը մասաամբ Սիլվիաի գրկից, բայց հիմնականում նորագույնս տեխնոլոգիաների մասին մտքից, ուղղորդվեց դեպի Սարյան փոգհոցի "Ոլոր-Մոլոր" Խանութի ուղղությամբ։ Ճանապարհին նա մտածում էր որ եթե այսպես գնա, մի գուցէ, մի գուցէ մի օր, շատ հեռու հեռավոր ապագայում, հնարաոր կլինի կմշտելով ոչ միայն լույսը վառել, այլ նաև դռներ բացել, պատուհան, կամ Երդիկ բացել, կամ նվաճել կնոջ սիրտը, իվերջո Կարապետը արդեն հասուն տղամարդ էր և շատ լավ գիտեր որ երջանկությունը հասարակ բաների մեջ է։ Տարված այս մտքերով նա հասնավ վերոհիշյալ խանութը և պանրց վաստակած ամբողջ գումարին գնեց կմշտիշներ։

Երեկոյան, երբ Կարապետը արդեն հասել էր գյուղ, նա հավաքեց համագյուգացիներին իր ճաշասենյակում։ Կարապետը արդեն հասցրել էր ամրեցնել կմշտիչներից մեկը պատին օգտագործելով Օհան պապի ռեցեպտով պատրաստված սոսինձը, որը հինականում բախկացած էր աթարից և հավի ձվի դեղնուցից։ Նա դրեց մեկ մոմ սեղանին և խնդրեց որ Աշոտիկը, իր կրտսեր որդին, պատը կըմշտի։ ՈԻղիղ երեք րոպէ լռություն էր տիրում, սակայն ոչինչ չփոխվեց սենյակում, Կարապետը խնդրեց Աշոտիկին որ նա նորից  պատը կըմշտի, սակայն ավաղ, կրկին ոչինչ։
Երբ Կարապետը հասկացավ որ ոչինչ չի ստացվի, նա երկու ձեռգով բռնեց իր գլուխը, ենկավ ծնկների վրա և նայելով առաստաղին Բղավեց․
- ՏԵՐՏ ԹԱՂԵՄ ԳԻՏՈՒԹՅՈՒ՜Ն, ԵՎ ՍԻԼՎԱԻ ԳՐԿԱԲԱՑ ԳԻՐԿ՝։




sent by my droid

Wednesday, May 9, 2012

Անառակ Ոորդու Վերադարշձը՝։

Կարելի էր իհարկե այս գլուխը սկսել մի այլ կերպ, ներկայացնել ըթերցողին մի գեղեցիկ լիրիկական ընկրկուման, սակայն այս ամենը պոետների եվ պոետուհիների գործն է, իսկ ձեր խոնարհ ծառան ընհամենը մի անգրագետ փայտահատ է, որ փորձում է գլուխներ և պոչեր անել այս թշվառ, անտեր դաշտերում։ Այո գիտեմ գիտեմ արդեն անցել է երեք տարի վերջին գրառումից, և շատ ու շատ ջուր է հոսել Արաքս գետի աջ ափի մոտ գտնվող, մեր բոլորի կողմից սիրված եվ հարկված մի բարգավաճ դեպուտատի, ցեմենտի գործարանի կողքով։ Շատ ու շատ բաներ են փոխվել այս երեք տարիների ընդացքում, ինչպես հայրենիքում, այնպես ել վայրի ևրոպաներում՝ այն ծառը որ տնկվել էր 2008 թվականի Նոյեմբերի 18-ին պարզվեց որ ընդհամենը պետռուշկա էր, Թումանյան/Փարպեցի խաչմերուկում գտնող լահմաջոյանոցը, որը ուշ գիշերներով հագեցնում էր ալկոհոլաին գոլորշիների ազդեցության տակ գտնվող Երեվանցիների ստամոքսաին պահանջները այլեվս չի գործում փոխարենը վերը նշված Երեվանցիները վերը նշված գոլորշիների ազդեցության տակ, վերը նշված ժամերին, վերը նշված վայրում կարող էն գնել կանացի պայուսակ։ Ցավալի է չէ՞, ոչ, ցավալին դա չէ՝, ցավալին այն է որ ոչ ոճրագործությունից առաջ, ոչ ոճրագործությունից հետո, և ոչ էլ ընտրությունների ժամանակ, Երեվանում չհայտնվեցին ակտիվիստ երիտասարդներ որոնք կկրեին
" Թումանյան/Փարպեցի լահմաջոյանոց" գրառմամբ վերնաշապիկներ, ոչ էլ առջեվում ինչ որ միծինգ կազմակերպեցին, ցավալին այն է վոր ես մինչ այս օրս
սպասում էմ "100 000 ևրոին համարժեք ևրո" դրամական փոխանցմանը, իսկական հայ տղու հիմնական դրույթների բ․ կետի իրագործման համար, ինչ եղան մեծն Հայ բարերարները, զուր է միթէ Կուտուզովի անվան փողոցը անվանափոխվել Գյուլբեկյանի անվան փողոցի՞։ 
ԵՎ վերջում կցանկանաի հայցել ձեր ներողամտությանը երեք տարի բացակաելու համար, և խոստանալ այքան երկար չբացակաել․