Կարելի էր իհարկե այս գլուխը սկսել մի այլ կերպ, ներկայացնել ըթերցողին մի գեղեցիկ լիրիկական ընկրկուման, սակայն այս ամենը պոետների եվ պոետուհիների գործն է, իսկ ձեր խոնարհ ծառան ընհամենը մի անգրագետ փայտահատ է, որ փորձում է գլուխներ և պոչեր անել այս թշվառ, անտեր դաշտերում։ Այո գիտեմ գիտեմ արդեն անցել է երեք տարի վերջին գրառումից, և շատ ու շատ ջուր է հոսել Արաքս գետի աջ ափի մոտ գտնվող, մեր բոլորի կողմից սիրված եվ հարկված մի բարգավաճ դեպուտատի, ցեմենտի գործարանի կողքով։ Շատ ու շատ բաներ են փոխվել այս երեք տարիների ընդացքում, ինչպես հայրենիքում, այնպես ել վայրի ևրոպաներում՝ այն ծառը որ տնկվել էր 2008 թվականի Նոյեմբերի 18-ին պարզվեց որ ընդհամենը պետռուշկա էր, Թումանյան/Փարպեցի խաչմերուկում գտնող լահմաջոյանոցը, որը ուշ գիշերներով հագեցնում էր ալկոհոլաին գոլորշիների ազդեցության տակ գտնվող Երեվանցիների ստամոքսաին պահանջները այլեվս չի գործում փոխարենը վերը նշված Երեվանցիները վերը նշված գոլորշիների ազդեցության տակ, վերը նշված ժամերին, վերը նշված վայրում կարող էն գնել կանացի պայուսակ։ Ցավալի է չէ՞, ոչ, ցավալին դա չէ՝, ցավալին այն է որ ոչ ոճրագործությունից առաջ, ոչ ոճրագործությունից հետո, և ոչ էլ ընտրությունների ժամանակ, Երեվանում չհայտնվեցին ակտիվիստ երիտասարդներ որոնք կկրեին
" Թումանյան/Փարպեցի լահմաջոյանոց" գրառմամբ վերնաշապիկներ, ոչ էլ առջեվում ինչ որ միծինգ կազմակերպեցին, ցավալին այն է վոր ես մինչ այս օրս
" Թումանյան/Փարպեցի լահմաջոյանոց" գրառմամբ վերնաշապիկներ, ոչ էլ առջեվում ինչ որ միծինգ կազմակերպեցին, ցավալին այն է վոր ես մինչ այս օրս
սպասում էմ "100 000 ևրոին համարժեք ևրո" դրամական փոխանցմանը, իսկական հայ տղու հիմնական դրույթների բ․ կետի իրագործման համար, ինչ եղան մեծն Հայ բարերարները, զուր է միթէ Կուտուզովի անվան փողոցը անվանափոխվել Գյուլբեկյանի անվան փողոցի՞։
ԵՎ վերջում կցանկանաի հայցել ձեր ներողամտությանը երեք տարի բացակաելու համար, և խոստանալ այքան երկար չբացակաել․
No comments:
Post a Comment