Դեռ վաղուց, շատ-շատ վաղուց, երբ դեռ հայ հողը չէր զգացել իր վրա վայրի ցեղերի ծանրությունը, մեր պապաերը որոշեցին մի հանրահավաք կազմակերպել, ավելի ճիշտ ասած սկզբից որոշեցին հորինել հանրահավաք հասկացությունը, և այնուհետև որոշեցին փորձարկել և ստուգել թէ արդյոք իմաստ ունի նրանց նորարարությունը թե ոչ: Առաոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, սակայն քանզի այդ ժամանակ Ռաֆֆին դեռ չէր հասցրել գրել իր հանրահայտ Սամվել վեպը, ես չեմ ասի արեևի ճերմակափառ շողերի մասին որոնք լուսավորում էին Արարատի գագաթը նամանեցնելով այն ամոթխած հառսի սքողի <քանզի այդ ժամանակ հառսերը սքող էլ չունեին և ստիպված ամաչելուց օգտագործում էին ջայլամ մեթոդը, սակայն դա արդեն ուրիշ պատմվածք է> և այսպես, քառասուն ալեհեր ծերունի կանգնած դաշտի մեջտեղում գլուխ էին կոտռում թե ինչ պիտի լինի իրենց առաջ հանրահավաքի հիմնական թեման, նրանցից ոմանք առաջարկում էին բողոքել կառավարության դեմ, մյուսները հակառակվում էին պատճառաբանելով, որ չի կարելի բողոքել նենց բանի դեմ ինչ դեռ չէս հորինել: Երկար բարակ բանավեճներից հետո նրանք որոշեցին հորինել կոնսենսուս բառը , և գալ ընդհանուր կոնսենսուսի: Թեման ընտրված էր, և այդ թեման էր` Իսկական Հայ տղու Հիմնական Դրույթները: Սերոբ պապը առաջարկեց որպես առաջի դրույք ընտրել գնդբգնդբ , սակայն Վանո պապը ակնարկեց ասելով, որ նրանք դեռ չէն հորինել գնդբգնդբ: Երկար բարակ չտանջեմ հարգարժան ընթերցողնէրիս և ասեմ որ ըդհանուր հայտարաը եղավ հետեվյալը`
Ա. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում ծառ տնկի:
Բ. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում տուն կառուցի:
Գ. Իսկական Հայ տղեն պիտի իր կյանքում տղա ունենա :
Դ. Ա, Բ, և Գ կետերը պետք է անպայման կատա կատարվեն արտասահմանում:

Ծառը տնկել եմ, Խնդրում եմ AGBU կազմակերպությանը (որը նույնպես մեր պապերի հանճար մտքի թռիչքի արդյունքն էր) տրամադրել ինձ 100 000 ևրոին համարժեք ևրո երկրորդ կետը կատարելու համար: Կանխավ Խորին շտորհակալություն:
1 comment:
իսկ հիմա հարսները սկի չեն էլ ամաչում:) աշխարհ-աշխարհ
Post a Comment